Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

ՌԴ-ն ու Ադրբեջանը հույս ունեն՝ սահմանին նորակառույց կամուրջը կմեծացնի ապրանքաշրջանառությունը

ՌԴ-ն ու Ադրբեջանը հույս ունեն՝ սահմանին նորակառույց կամուրջը կմեծացնի ապրանքաշրջանառությունը
24.12.2019 | 23:43

Ռուս-ադրբեջանական սահմանին գտնվող Սամուր գետի վրա կառուցվել է ավտոմոբիլային կամուրջը, որի շնորհիվ երկու սահմանակից երկրները հույս ունեն մեծացնել ապրանքաշրջանառությունը: Ռուսաստանի մաս կազմող Դաղստանի հարավում գտնվող գետի վրա կառուցված կամրջի բացման հանդիսավոր արարողությանը այսօր մասնակցել են Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաները:

Դիտվել է՝ 473

Մեկնաբանություններ